Рубрика: 2-1 դասարան, Համագործակցային, Ստուգատեսներ, Բնագիտական փորձեր

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Ուղղությունները

  • ինքնաշեն խաղալիքներ
  • բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)
  • իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • բնագիտական փորձեր
  • բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
  • պարտեզապուրակային գործունեություն
  • լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ
  • ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ
  • ուսուցողական խաղերի և ծրագրերի  կիրառություն
  • իմ ստեղծած ռոբոտը
  • բնագիտության դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  • ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում

Оставьте комментарий