Рубрика: Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ժամանակահատվածը՝ Նոյեմբեր 1-ից 30-ը  

Մասնակիցներ՝ 2-րդ և 3-րդ դասարանների տարատարիք սովորողներ

Վայր՝ Հարավային դպրոց

Նպատակ`

Սովորողների հմտությունների և կարողությունների զարգացում:

Համատեղ մարզական օր 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանների երկարացված օրվա սովորողների հատ

Սեբաստացու օրեր. տեխնոլոգիական նախագիծ

Թթուդրիկ

Հարիսայի համայնքային ծես

Рубрика: Սեբաստացու օրեր, Երկարացված օր

Սեբաստացու օրեր. տեխնոլոգիական նախագիծ

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի երկարացված օրվա տարատարիք սովորողներ՝ 2-րդ և 3-րդ դասարանցիներ

Տևողությունը — Նոյեմբերի 1-ից 30-ը

Սեբաստացու օրերին՝ նոյեմբերին, «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծին ընդառաջ, պատրաստելու ենք թղթե ծաղիկներ, ձեռագործ աշխատանքներ:

  • տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների զարգացում
  • մասնակցություն ցոցահանդես-վաճառքին
  • օգնել հիմնադրամին

Անհրաժեշտ պարագաներ՝ թերթեր, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, ժապավեններ, թելեր

Рубрика: 2-1 դասարան, Սեբաստացու օրեր, Տեսաֆիլմեր

Հարիսայի համայնքային ծեսը կրթահամալիրում

Ամեն տարի՝ նոյեմբեր ամսին, երբ կրթահամալիրի բոլոր դպրոցներում արդեն թթված է լինում սովորողների դրած համեղագույն թթուն, գալիս է հարիսան վայելելու պահը։ Եկեղեցում օրհնված հարիսան երգ ու պարով հասնում է կրթահամալիրի բոլոր դպրոցներ և հյուրասիրության սեղանների շուրջ հավաքում սովորողներին, ծնողներին, հյուրերին։ Իսկ մինչ համտեսը լինում է ցուցահանդես֊վաճառք, որտեղ բոլոր դասարանները՝ իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում։

Рубрика: 1-1դասարան, Սեբաստացու օրեր

Լավաշթխիկ

Օրը՝  նոյեմբերի 16

Վայրը՝  «Կէան» կրթամշակութային կենտրոն
Մասնակիցներ ՝ 
Հարավային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Նախագծի պատսախանատուներ՝ Լ․ Գասպարյան, Լ․ Նազարյան

Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի տոնին պատրաստվելը, հացի արարման ծեսին մասնակցելը

Նախագծի խնդիրները՝

Читать далее «Լավաշթխիկ»
Рубрика: Սեբաստացու օրեր

Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր՝ Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-ից 30-ը

Նպատակը`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Ճանաչել կրթահամալիրը, ծանոթանալ կրթահամալիրի բոլոր օղակներին: Կազմակերպել հանդիպումներ կրթահամալիրի մյուս առաջին դասարանի սովորողների հետ: Ձեռք բերել նոր ընկերներ:
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Նորեկ սեբաստացիների ճանաչում
Читать далее «Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր»
Рубрика: Սեբաստացու օրեր, Աշխատակարգ

Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթ. Նոյեմբերի 23-27

●Սովորողների օրվա գործունեությունը կազմակերպվում է բացօթյա միջավայրում։

●Խոհանոցային սպասքը կարգի համաձայն ախտահանվում է։

●Խոհանոցում սովորողները ճաշում են փոքրերի հետ։

Նոյեմբերի 23՝ երկուշաբթի

14։20-15:00 Պատրաստվում ենք ստուգատեսային շաբաթին, պատրաստում ենք թղթե տոպրակներ ցուցահանդեսին փշատ վաճառելու համար

Читать далее «Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթ. Նոյեմբերի 23-27»
Рубрика: Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթ

Հրավեր

Նոյեմբերի 22-28

Ստուգատեսի «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նոյեմբերի 22-ին սեբաստացի ընտանիքներում մեկնարկում է «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծը: Սովորողների անհատական բլոգներում, ենթակայքերում, սոցիալական ցանցերում ներկայացվում են ցուցադրություն-վաճառքին ներկայացվող անհատական-ընտանեկան աշխատանքները:

Читать далее «Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթ»
Рубрика: Հաշվետվություն, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրերի ամփոփում

20190913_162307.jpg

Рубрика: Սեբաստացու օրեր, Տեսաֆիլմեր

Լավաշթխիկ. համագործակցային նախագիծ

Տևողությունը՝ նոյեմբերի 4-ից 12-ը

Թխելու օրը՝ նոյեմբերի 12

Ժամը՝ 10:00

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, Արտաշավանի դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, դասվար՝ Հեղինե Ներսիսյան, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի 30 ամյակին պատրաստվելը:

Նախագծի խնդիրները՝

  1. Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  2. Համագործակցային հմտությունների զարգացում
  3. Տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում

Նախագծի ընթացքը՝

Աշխատանք տեղեկատվական տեքստերի շուրջ. ընթերցել տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները:

Լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ: Հացթխիկի երգերի ուսուցում:

Նախագծի իրականացման օր՝

9:20-9:50` Արտաշավանի դպրոցի սովորողների ընդունում Հարավային դպրոցում: Միասնական ընդհանուր պարապմունք, շրջայց դպրոցում:

10:00` Ագարակի թոնրատանը խմորը գնդերի ենք բաժանում, Արևիկի տատիկը թխում է լավաշները, մի խումբ սովորողներ կարտոֆիլ են մաքրում, որ խորովենք: Լավաշթխիկը ուղեկցվում է ազգային, աշխատանքային երգ-պարով:

11:00՝ Հյուրասիրություն՝ միասին համտեսում ենք մեր թխած լավաշը՝ կարտոֆիլով, պանրով, թթվով:

11:30՝ Ծանոթանում ենք Ագարակի բնակիչների հետ, խնամում, կերակրում ենք նրանց՝ մեր բերած մրգերով, բանջարեղենով:

12:30՝ Լող՝ Արևմտյան դպրոցի լողավազանում:

Լավաշթխիկ. համագործակցային նախագիծ