Рубрика: 2-1 դասարան, Սեբաստացու օրեր, Տեսաֆիլմեր

Հարիսայի համայնքային ծեսը կրթահամալիրում

Ամեն տարի՝ նոյեմբեր ամսին, երբ կրթահամալիրի բոլոր դպրոցներում արդեն թթված է լինում սովորողների դրած համեղագույն թթուն, գալիս է հարիսան վայելելու պահը։ Եկեղեցում օրհնված հարիսան երգ ու պարով հասնում է կրթահամալիրի բոլոր դպրոցներ և հյուրասիրության սեղանների շուրջ հավաքում սովորողներին, ծնողներին, հյուրերին։ Իսկ մինչ համտեսը լինում է ցուցահանդես֊վաճառք, որտեղ բոլոր դասարանները՝ իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում։

Рубрика: 2-1 դասարան, Ռադիո, Երկարացված օր

Ընթերցարանը՝ ձայնադարան

Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիների երկարացված օրվա խումբը «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում իրականացրում է «Ընթերցարանը՝ ձայնադարան» նախագիծը։

Աթաբեկ Խնկոյան «Ագռավն ու խեցգետինը»   

Լև Տոլստոյ «Բարակ թելը»

Ստեփան Լիսիցյան «Հնարագետ նապաստակը» մաս 1-ին