Рубрика: 1-1դասարան, Մայիսյան բաց հավաք, Նախագծեր, Երկարացված օր

Մայիսյան հավաք «Ընթերցարանը՝ ձայնադարան» նախագիծ

Ժամկետներ՝ ապրիլի 25-մայիսի 13

Նախագծի մասնակիցները՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանցիների երկարացված օրվա խումբ

1. Նախագծի իրականացման քայլեր

  • Նախապատրաստական շրջան
  • Կարդալ նախապես ընտրված նյութը
  • Քայլերը մշակել
  • Աշխատանքը բաժանել
  • Ժամկետները հստակեցնել

2. Նախագծի նպատակը.

  • Մասնակցել Մայիսյան հավաքին
  • Մեդիահմտություններ զարգացնել
  • Ունենալ տեսաֆիլմ և ռադիոֆիլմ

3. Նախագծի խնդիրները.

  • Ձևավորել համատեղ աշխատանքի կարողություններ և հմտություններ
  • Սովորողների համար նոր և հետաքրքիր զբաղմունք ստեղծել
  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական մտածողությունը

4. Անհրաժեշտ նյութեր՝ համակարգիչ, ձայնագրիչ-հեռախոս

5. Արդյունքները՝ ունենալ տեսաֆիլմ և ռադիոֆիլմ, այն հրապարակել սովորողների և կազմակերպչի բլոգներում, ենթակայքում:

Ընթացքը

Սովորում ենք վարժ կարդալ ընտրված նյութը: Ապա ձայնագրում ենք: Քանի որ բոլոր սովորողները տիրապետում են համակարգչային paint ծրագրին, նկարում են նյութի՝ հեքիաթի, բանաստեղծության կերպարներին, պահպանում են և օգտագործելով էլեկտրոնային հասցեները, աշխատանքներն ուղարկում են ինձ: Ես հատուկ ծրագրով՝ ձայնագրությունը կցելով, ստանում եմ տեսաֆիլմ: Որը կդառնա տեսաֆիլմ-ընթերցարան, որը կհրապարակվի կազմակերպչի բլոգում, ենթակայքում::

Оставьте комментарий