Рубрика: 1-1դասարան, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

Կրկնազատիկը Ծաղկունքում

Հայրենագիտական  ճամփորդություն Ծաղկունքում ( Գեղարքունիքի մարզ)

Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք համայնք

Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզի 1.1 դասարանի սովորողներ:

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Գեղարքունիք-Երևան

Ճամփորդության օրը՝ Ապրիլի 26-ին, ժամը՝ 10:00-16:00

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լուսինե Գասպարյան, Լուսինե Նազարյան

Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան

Նպատակը՝  Զատկատոնը նշել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի Դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ, դասավար` Թագուհի Պապոյան։ Իրականացնել կրթական փոխանակումներ՝ ծանոթացնել Զատկածեսին, պատմել տոնի մասին, նոր տեղեկություններ փոխանցել,սովորեցնել զատկական երգեր, պարերգեր, ասիկներ, խաղեր։ Քայլք համայնքում,  պատմամշակութային վայրերի ծանոթացում։

Անհրաժեշտ իրեր՝

Թվային միջոցներ՝ հեռախոս, ֆոտոխցիկ:

Սնունդ, ջուր:

Ուսապարկ:

Համապատասխան սպորտային համազգեստ:

Մեկանգամյա օգտագործման տոպրակներ, ձեռնոցներ:

Խնդիրներ՝

  • ճամփորդության վայրի քարտեզագրում
  • համագործակցելու , սովորածը փոխանցելու կարողության զարգացում
  • նոր միջավայրում, ներկայանալու, ներկայացնելու կարողության ձևավորում
  • կրթական ծրագրի փոխանակման հմտության զարգացում
  • խմբային աշատանքի կազմակերպում
  • տեղանքի ուսումնասիրում, արձանագրում

Ընթացքը՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

  • Մուտքագրում ենք անհրաժեշտ նյութերի ցանկը
  • Հարցեր ենք մշակում տեղի բնակիչների հետ՝ հարցազրույց վարելու համար
  • Դպրոցի սովորողների հետ իրականացնում ենք Զատկատոնը։

Անելիքներ.

Սկզբում կշրջենք դպրոցում, միասին ընդհանուր պարապմունք կանցկացնենք /միասին կկատարենք ազգային ծիսական երգերն ու պարերը/, սեբաստացիները  հարցազրույց կվերցնեն, կլուսանկարեն գյուղի Տեսարժան վայրերը: 

Իրականացնել էկոակցիա (աղբահավաքություն)։


Վերադառնալուց հետո տեսանյութ կպատրաստենք և կտեղադրենք դասարանական բլոգում, ենթակայքում և այլ սոցիալական ցանցերում:

Նախագիծը՝ Լուսինե Գասպարյանի

Оставьте комментарий