Рубрика: 2-1 դասարան, Ուսումնական ճամփորդություններ, Տեսաֆիլմեր

Անկախության տոնը բարձունքին

Այսօր Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները ևս մեկ բարձունք հաղթահարեցին՝ իրենց օրը նվիրելով Հայաատանի Անկախության 31֊րդ տարեդարձին։

Հայաստանում Թուխ Մանուկ սրբավայրերը շատ են։ Դրանք հիմնականում կառուցված են բարձունքների վրա կամ այնտեղ՝ որտեղ ջրի ակունքներ կան։ Այս մեկը գտնվում է Ապարանի՝ Լուսագյուղի՝ գյուղից քիչ վերև գտնվող բարձունքին։ Ասում են, որ այն կառուցվել է 6֊րդ դարում։ Մատուռը կոչվում է նաև Վերիվանք։

Оставьте комментарий