Рубрика: 2-1 դասարան, Երկարացված օր

Աշխատանքային նախագիծ 01.09-02.09

Սեպտեմբերի 1՝ հինգշաբթի

Գիտելիքի օրը բարձունքին

Սեպտեմբերի 2՝ ուրբաթ

13:35-14:00

14:00-14:30 Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդս

14:30-15:00 Ճաշ

15:00-15:30 մարզական-շարժական խաղեր, բանավոր մաթեմատիկա

15:30-16:00 Բակային խաղեր. Աղջիկ փախցնոցի

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:30-17:00 Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Читать далее «Աշխատանքային նախագիծ 01.09-02.09»
Рубрика: 2-1 դասարան, Ուսումնական ճամփորդություններ

Գիտելիքի օրը բարձունքին

Օրը՝ Սեպտեմբերի 1

Ժամը՝ 9:30-16:00
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

111

Նախագծի մասնակիցները՝ Հարավային  դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Читать далее «Գիտելիքի օրը բարձունքին«
Рубрика: Աշխատակարգ

Աշխատակարգ 29.08-30.08

Երկուշաբթի 29.08

9։00-9։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9։30-12։00 Կաբինետների մաքրության աշխատանք /պատասխանատու՝ կաբինետների ղեկավարներ/

12։00-12։30 ընդմիջում

12։30-14։00 Դպրոցի միջավայրին ուղղված աշխատանքներ՝ ծաղիկների լվացման, դասավորության, դպրոցի առանձին հատվածների մաքրման, կոկիկացման աշխատանքներ  /պատասխանատու՝ երկարացված օրվա կազմակերպիչներ/

14։00-15։00 Միասնական հավաք Մայր դպրոցում

Երեքշաբթի 30․08 

08:00 միասնական երթուղիների փորձարկում

9:00՝ միասնական երթուղիներով երթ կրթահամալիր

09:00-09:15՝ ընդհանուր պարապմունք

9:20:00-11:40՝ աշխատանք դպրոցում ըստ նախագծերի

11:45-ից սովորողների ճանապարհում՝ միասնական երթուղիներով

Рубрика: Ճամբարներ

Կլոր սեղան֊քննարկում Արատեսում

Երեկոյան կլոր սեղանի շուրջ՝ Արտավանի դպրոցի մանկավարժների և տնօրենի հետ միասին, խոսեցինք դպրոցի խնդիրների, փոքրաքանակ դասարանների առավելությունների և թերությունների մասին, փորձեցինք լուծումներ գտնել։

Կլոր սեղան֊քննարկում Արտավանի և կրթահամալիրի մանկավարժների մասնակցությամբ։

Рубрика: Ճամբարներ, Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Երկարացված օրվա կազմակերպիչները շարունակում են իրենց ճամբարային առօրյան ըստ օրակարգի։ Էլի հանդիպեցինք ագարակում, որ խնամենք ձիերին, ապա թամբել և սանձել սովորենք, իսկ ձիավարելը կլինի ճամբարային հաջորդ օրերի ընթացքում։ Մաշան մեզ անձայն ու մեծահոգաբար դիմացավ, ես էլ՝ ի պատասխան իր համբերության, հյուսեցի կարմիր բաշը։ Վայելքը էս ամռան տապին՝ լողավազանն է։ Վազեցինք լողալու։ Մինչ մենք լողում ու չէինք ուզում ջրից դուրս գալ՝ մեր մեդիագրագետ Նվարդ Սարգսյանը սպասում էր։ Համեղ ընդմիջեցինք ու վազեցինք հեծանվավարության։

Рубрика: Ճամբարներ, Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Երկարացված օրվա կազմակերպիչների մեկշաբաթյան ճամբարը մեկնարկեց օգոստոսի 15֊ին։ Ճամբարին մասնակցում էին կրթահամալիրի երկարօրյայի կազմակերպիչների մի խումբ, իսկ մյուսները կմասնակցեն հաջորդ շաբաթ։ Ճամբարի համակարգողը Անահիտ Կիրակոսյանն է։ Աշխատանքները սկսել ենք ըստ նախապես հրապարակված օրակարգի։ Հանդիպեցինք ագարակում, կերակրեցինք թռչուններին, շներին, ջրեցինք ծառերը, օգնեցինք Վանիկ պապիկին՝ քաղեցինք խոտը, հավաքեցինք դպրոցի շրջակայքի աղբը։ Չնայած որ ճամբարականները արդեն հավաքել էին, բայց հարակից շենքի աղբամանից քամին մեծ քանակությամբ աղբ կուտակել էր մուտքի ձախ մասում՝ անկյունում։ Մասնակցեցինք Խաղողաքաղի ծեսին՝ երգ ու պարին։ Օրակարգում ամենահավեսը լողն է, որը երանություն է օրվա ճամբարային ավարտի համար։

Նկարները՝ կազմակերպիչների

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

Երկարացված օրվա կազմակերպիչներ ճամբար 15.08-20.08

Օգոստոսի 15

09:00-09:20՝ մասնակիցների հետ հանդիպում Արևմտյան դպրոց-պարտեզ. ուսումնական ագարակ, ծանոթություն

09:20-10:00` Թռչունների կերակրում. Էդմոն Փաշինյան

10։00` Խոտ հունձի և այգու մշակման աշխատանքներ. Էդմոն Փաշինյան

11:00՝ Միջավայրի խնամք, բնապահպանություն

Читать далее «Երկարացված օրվա կազմակերպիչներ ճամբար 15.08-20.08»
Рубрика: Без рубрики

Առցանց կլոր սեղան

  • համեմատեք ձեր և եկող շաբաթվա ձեզ հաջորդող ղեկավարի նախագծերը. նմանություններ, տարբերություններ, առանձնահատկություններ

Գրեթե բոլոր ջոկատավարների մոտ ամառային լողափնյա ճամբարի նախագծերը նույնն են՝ կրկնվող՝ շատ քիչ տարբերությամբ: Քանի որ ճամբարականները հիմնականում մեր սեբաստացիներն են շատ հաճախ դա նրանց ձանձրացնում է:

Ինձնից հետո ճամբարի ղեկավար է լինելու Աննա Թամրազյանը : Իր նախագծում կա այց ուսումնական ագարակ և խեցեգործարան, որը ես չեմ ունեցել: Ես իմ ճամբարային առօրյան կազմակերպել եմ դպրոցում:

  • անեք առաջարկներ՝ ուղղված ճամբարի զարգացմանը։(նաև սովորողների)

Առաջարկում եմ՝ բուժքույրը կամ առողջագետը(եթե այդ պահին արձակուրդի մեջ չեն) ճամբարականների հետ փոքր դասընթաց անցկացնեն առաջին բուժօգնության, հիգիենայի, առողջ սննդի վերաբերյալ: Մենք շատ հաճախ ենք ճամփորդում և հաճախ էլ քերծվածքներ, վնասվածքներ ստանում: Պետք է կարողանալ օգնել վնասված ընկերոջը: Հաճախ ճամբարականները առանց ցնցուղի տակ մտնելու ջուրն են մտնում: Երբեմն չիփսեր ու գազավորված ըմպելիքներով են դպրոց գալիս: Կարծում եմ՝ սրանց իմացությունը կարևոր է կյանքի որակը բարձրացնելու համար:

Ցանկալի է նաև ծնողների մասնակցությունը։