Рубрика: Ճամբարներ, Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Երկարացված օրվա կազմակերպիչները շարունակում են իրենց ճամբարային առօրյան ըստ օրակարգի։ Էլի հանդիպեցինք ագարակում, որ խնամենք ձիերին, ապա թամբել և սանձել սովորենք, իսկ ձիավարելը կլինի ճամբարային հաջորդ օրերի ընթացքում։ Մաշան մեզ անձայն ու մեծահոգաբար դիմացավ, ես էլ՝ ի պատասխան իր համբերության, հյուսեցի կարմիր բաշը։ Վայելքը էս ամռան տապին՝ լողավազանն է։ Վազեցինք լողալու։ Մինչ մենք լողում ու չէինք ուզում ջրից դուրս գալ՝ մեր մեդիագրագետ Նվարդ Սարգսյանը սպասում էր։ Համեղ ընդմիջեցինք ու վազեցինք հեծանվավարության։

Оставьте комментарий