Рубрика: Ճամբարներ

Ամառային լողափնյա ճամբար. օր 3֊րդ

Արդեն երկրորդ օրն է: Այսօր ունենք տասնութ ճամբարական՝ տասնվեցը կրթահամալիրի սովորողներ, երկուսը Փոքրիկ իշխան կրթահամալիրից են: Ինչպես նախորդ օրերին, այսօր էլ առավոտը սկսեցինք միջավայրի խնամքով, էլի ջրեցինք ճիմապատ լանջերը, ծառերը, ծաղիկները, հավաքեցինք աղբը: Հասած դեղձը, սալորն ու խնձորը մեզ էին սպասում: Իհարկե, հավաքեցինք ու մի լավ միրգուտոցի կազմակերպեցինք: Ազգային մի խաղ էլ սովորեցինք՝ թելխաղ: