Рубрика: Հեռավար-առցանց դպրոց, Աշխատակարգ, Դիտարկում

Առցանց-հեռավար ընտանեկան նախագծերի դիտարկում

Ապրիլ 3

Այսօր շարունակել եմ մեկ առ մեկ վերանայել, դիտարկել միջին դպրոցի յոթերորդ դասարանցիների՝ 42 բլոգ: Նոր աշխատանքներ էին ավելացել: 7-2 դասարանի հինգ սովորող ուներ անհատական ուսումնական պլան: 7-6 դասարանում անհատական պլան չկար:

Երեքն ունեին շաբաթագիր, մի հոգի էլ ինքնանախագիծ ուներ ՝ «Մի գորգի պատմություն» անունով: Գրեթե բոլորն աշխատում են նախագծերով: Շատ էին զատկական նախագծային աշխատանքները՝ ռադիոնյութեր, թարգմանություններ, ֆիլմեր՝ համացանցից ներբեռնած նկարներով և երկու նյութ «Ձոն ստուգատեսին» ընդառաջ:

Կային բլոգներ, որոնք վաղուց չէին թարմացվել:

Դիտարկվող դասարան՝ 7-2֊ը ամբողջությամբ և 7֊6֊ից 12֊ը

  • դիտարկել եմ 42 բլոգ
  • անհատական պլան -5
  • ընտանեկան նախագծեր — 0
  • հաջողվածներ — 0
  • շաբաթագիր — 3
  • ինքնանախագիծ — 1 

Оставьте комментарий