Рубрика: Հեռավար-առցանց դպրոց, Աշխատակարգ, Դիտարկում

Առցանց-հեռավար ընտանեկան նախագծերի դիտարկում

Ապրիլ 1

Տևական ժամանակ է ինչ ֆիզիկական֊ կրթական միջավայրից ստիպված հեռացել ենք, սակայն ուսումնական գործընթացը՝ բլոգավարությունը, մեդիակրթությունը շարունակում են մնալ ամենաարդիականը ինքնակրթության համար։ Հեռավար֊առցանց ընտանեկան կրթությունը ուսումնական գործընթացի մի մասն է, որը ներառում է ընտանիքի անդամներին՝ հնարավորություն տալով նրանց լինել ստեղծական և հետաքրքիր։

Դիտարկել եմ միջին դպրոցի 7֊2 և 7֊6֊ից 12 սովորողի բլոգ։ Սովորողների բլոգներում մեծամասամբ տեսադասերով արված առցանց֊հեռավար դասեր են, առաջադրանքներ և նախագծային աշխատանքներ։ Սակայն ընտանեկան նախագծեր չկան, անհատական ուսումնական պլան՝ ևս։ Մի քանիսի մոտ տեսա զատկական թեմայով աշխատանքներ։

Դիտարկվող դասարան՝ 7-2֊ը ամբողջությամբ և 7֊6֊ից 12֊ը

  • դիտարկել եմ 42 բլոգ
  • անհատական պլան — 0
  • ընտանեկան նախագծեր -0
  • հաջողվածներ — 0

Оставьте комментарий