Рубрика: 3-1 դասարան, Ձոն ստուգատես

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկորդ դասարանի համար

Իրականացման տևողությունը՝  մարտի 4 – ապրիլի 8

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Անհրաժեշտ գործիքները՝ ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

  • Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում,  նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Տեխնոլոգիա + մեդիա

  • Գարնանային շարժական բացիկների պատրաստում
  • Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում:
  • Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ
  • Այցելություն կրթահամալիրի Ագարակ

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Ծաղկե թաղարները՝ նվեր մայրիկներին

Աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ

Оставьте комментарий