Рубрика: Մայիսյան բաց հավաք

Մայիսյան 18-րդ բաց հավաք.

  1. «Շրջիկ լաբորատորիա» շուրջտարյա նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի երկարացված օրվա խումբ

Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝ «Սովորող֊սովորեցնող» նախագծի շրջանակներում սովորել մեծերից և սովորեցնել փոքրերին կատարել տարբեր հետաքրքիր բնագիտական փորձեր։ Կունենանք այցելություն Մայր դպրոցի քիմիայի լաբորատորիա։

Ընթացքը՝

Ճամբարականների հետ քննարկման արդյունքում ընտրում ենք փորձեր, որոնք հետաքրքիր կլինեն փոքրերի համար, պատրաստում ենք համապատասխան անհրաժեշտ պարագաները, նյութերը և սկսում ենք շրջել դասարաններով։

Արդյունք՝

Կունենանք բնագիտական փորձերի փաթեթ փոքրերի համար, կսովորենք նոր և հետաքրքիր փորձեր ավագ ընկերներից, կպատրաստվենք բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ արդյունքները կերևան բլոգներում։

Բնագիտական փորձ մեր կրտսեր ընկերների համար

Բնագիտական փորձերի փաթեթ

2. «Ընթերցարանը՝ ձայնադարան» շուրջտարյա նախագիծ

Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիների երկարացված օրվա խումբը «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում իրականացրում է «Ընթերցարանը՝ ձայնադարան» շուրջտարյա նախագիծը։

Ընթացքը՝

Սովորում ենք վարժ կարդալ ընտրված նյութը: Ապա ձայնագրում ենք: Ես հատուկ ծրագրով ես ձայնագրությունը հրապարակում եմ իմ բլոգում:

Քանի որ բոլոր սովորողները տիրապետում են համակարգչային paint ծրագրին, նկարում են նյութի՝ հեքիաթի, բանաստեղծության կերպարները, պահպանում են և օգտագործելով էլեկտրոնային հասցեները, սովորողները աշխատանքները ուղարկել են ինձ:

Արդյունքը՝

Ունենում ենք ձայնագրություն և paint֊ով արված նկարներ, որոնք հրապարակվում են կազմակերպչի բլոգում և ենթակայքում։

Մայիսյան հավաք «Ընթերցարանը՝ ձայնադարան» շուրջտարյա նախագիծ

«Ընթերցարանը՝ ձայնադարան» շուրջտարյա նախագիծ 1-ին դասարանի

«Ընթերցարանը՝ ձայնադարան»  շուրջտարյա նախագիծ 2-րդ դասարանն

«Ընթերցարանը՝ ձայնադարան»  շուրջտարյա նախագիծ 2-րդ դասարան

«Ընթերցարանը՝ ձայնադարան»  շուրջտարյա նախագիծ 2֊րդ դասարան

«Ընթերցարանը՝ ձայնադարան»  շուրջտարյա նախագիծ 2-րդ դասարան

«Ընթերցարանը՝ ձայնադարան» շուրջտարյա նախագիծ 2-րդ դասարան

Оставьте комментарий