Рубрика: Ճամբարներ

Աշխատանքներ Սարալանջում

Վազերի ձևավորման բազմաթիվ համակարգեր կան,որոնց էական տարբերությունը այն է, թե վազը ինչպիսի բուն ունի, թևերը քանիսն են և ինչպես են դասավորված լարերի վրա ( միակողմանի,երկկողմանի,քառակողմ),թե մատերը և շիվերը ինչպիսի դիրք և դասավորություն ունեն և այլն:
Ձևավորման բոլոր համակարգերի դեպքում էլ աշխատում են վազի բազմամյա և միամյա մատերը այնպես դասավորել տարածության մեջ, որ դրանք առավելագույնս օդ, լույս և ջերմություն ստանան:

Այսօր Արտակ Ռշտունու հետ միասին Սարալանջի խաղողի ողկույզները փորձում էինք պաշտպանել միջատներից և թռչուններից: Կտորի պարկերի մեջ էինք դնում ողկույզները և կապում:

Մեր աշխատանքը Սարալանջում տե՛ս տեսաֆիլմում:

Աղբյուրը՝ Անահիտ Հովսեփյանի բլոգ