Рубрика: 1-1դասարան, Ստուգատեսներ, Տեսաֆիլմեր, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ՝ Փրփրիկ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ևս մեկ փորձ արեցինք: Քանի որ ուզում էինք նրան նոր անում դրել, անվանեցինք՝ Փրփրիկ:

Փորձի համար անհրաժեշտ նյութերը՝

  • ամանի հեղուկ (1 սուրճի բաժակ)
  • պերեկիսի 33 տոկոսանոց լուծույթ (1 սրվակ )
  • կալիումի պերմանգանատ (1 թեյի գդալ)
  • բարձր թափանցիկ տարա (շիշ)
  • 1 բաժակ ջուր։

Փորձի նկարագրություն

Ջրի բաժակի մեջ լցնում ենք կալիումի պերմանգանատը և լավ խառնում։ Ապա թափանցիկ տարայի մեջ լցնում ենք ամանի հեղուկը։ Կալիումի լուծույթը լցնում ենք ամանի հեղուկի վրա։ Պերեկիսը շատ արագ լցնում ենք թափանցիկ տարայի՝ կալիումով ամանի հեղուկի վրա, և․․․

Оставьте комментарий