Рубрика: 1-1դասարան, Տեսաֆիլմեր, Տոներ-ծեսեր

Հարիսայի ծեսը Հարավում

«Սեբաստացու օրեր» նախագիծը ավարտեցինք Հարիսայի համայնքային տոնով: Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությունից, հարիսայի օրհնությունից, երգ ու պարից հետո Հարավային դպրոցի սովորողները՝ ծնողների, հյուրերի, դասավանդողների հետ տոնը շարունակեցինք Հարավային դպրոց-պարտեզում: Ցուցահանդեսի սեղանները առատ էին սովորողների ստեղծած աշխատանքներով, նրանց ծնողների պատրաստած համեղ ուտեստներով, բազմազան ձեռագործ իրերով: Մեր` 1.1 դասարանի հանգանակված 17000 դրամը, իսկ ամբաղջ դպրոցինը՝ 390000 դրամ փոխանցվելու է Սեբաստացիներ հիմնադրամին, դպրոցի բարեկարգման և առաջնային աշխատանքներ կատարելու համար:

Оставьте комментарий