Рубрика: Համեղ խոհանոց, Հեռավար-առցանց դպրոց, Աշխատակարգ

Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց, ապրիլի 20-24

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Տևողությունը — Ապրիլի 20-24

Երեքշաբթի՝ ժամը՝ 13․00-14։00

Աշխատելու ենք առցանց-հեռավար՝ Tames հարթակում։ Պատրաստելու ենք մրգային աղանդեր։

Անհրաժեշտ մթերքները՝ 100 գ ցանկացած տիպի բլիթ/пичение/, 50 գ կարագ, 4 գդալ քամած մածուն, 1 գդալ թթվասեր, կարմիր գույն ունեցող ցանկացած մուրաբա /ելակի, մորու, բալի/, եգիպտացորենի խրթխրթան փաթիլներ/кукурузные хлопья/և մի քանի հատ ելակ։

Անհրաժեշտ պարագաները՝ դանակ, տախտակ, թափանցիկ բաժակներ և սիրուն տրամադրություն։

Ուրբաթ ժամը՝ 13․00-14։00

Աշխատելու ենք առցանց-հեռավար՝ Tames հարթակում։ Պատրաստելու ենք «Կանաչ աղցան»։

Անհրաժեշտ մթերքները՝ հազարի 10 տերև, 1-2 վարունգ, 1 քաղցր պղպեղ, կանաչիներ, 3 ճյուղ կանաչ սոխ, կաղամբ, արևածաղկի ձեթ, աղացած սև պղպեղ, կես կիտրոն և աղ։

Անհրաժեշտ պարագաները՝ դանակ, տախտակ, խորը աղցանաման

Նպատակը 

  • կազմակերպել հեռավար առցանց ուսուցում
  • զարգացնել առցանց աշխատելու կարողություն
  • զարգացնել տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ

Оставьте комментарий