Рубрика: Ստուգատեսներ, Բնագիտական փորձեր

Նախագծային շաբաթ. Բնագիտական նախագծեր

Կրթահամալիրում հոկտեմբերի 22-26-ը նախագծային ուսուցման շաբաթ և մենք հանդես կգանք բնագիտական նախագծերով։

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ

Կրտսեր դպրոցում բնագիտության դասերը դիտվում են որպես պարզագույն բնագիտական փորձերի շարք: Բնագիտության դասերն առանձնահատուկ են իրենց կազմակերպման ընթացքով, ձևով ,բովանդակությամբ: Բնագիտական փորձերը համապատասխանում են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար պարզեն և մատչելի, օգտագործվող առարկաները և նյութերն անվտանգ են: Բնագիտական գործունեությունը սովորողի ուսումնական գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում , ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ, տարալուծվում ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ: Բացի այդ, երեխան բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է հայտնագործող, ինքն է հայտնագործություն կատարում , ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն:

Նպատակ

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ կատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Խնդիրները

  • Փորձերի ընթացքն ու արդյունքները գրանցելու կարողություն ձևավորել
  • Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել
  • Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով
  • Դասակարգել և համադրել կարևոր տեղեկությունները, փաստերը
  • Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն
  • Դատողություն անել տեղեկությունների մասին
  • Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ

Փորձը կատարելուց հետո երեխաները կարող են փորձի մասին գրել, պատմել ՝ օգտագործելով հետևյալ հարցադրումները, առաջադրանքները:

Փորձի նկարագրություն

 

Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր,թեյի գդալ և աղ:

Բանկայի կեսը  լցնում ենք ջրով: Հում ձուն իջեցնում ենք բանկայի մեջ: Կտեսնենք, որ այն անմիջապես կսուզվի: Այնուհետև  հանենք  ձուն: Ապա ավելացնենք   ջրի մեջ 2 թեյի գդալ աղ լցնենք և  լավ խառնենք: Ձուն նորից իջեցնենք ջուրր: Հետո կտեսնենք ինչ կստացվի:

Փուչիկները

Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա,հետո փուչիկները    երկար թելերի վրա կախենք :Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ:Նույն փորձը կրկնենք , բայց այս անգամ  առաջին փուչիկը էլեկտրականացնենք  թերթով  , իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները  կձգվեն դեպի  իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին  դնենք   և  մեկին գլորենք , ապա  երկրորդը անմիջապես  կգլորվի առաջինի ետևից:Առաջին դեպքում 2 փուչիկները   միանման  ձևով  էին  լիցքավորված, իսկ երկրորդ անգամ  ` տարբեր:

Պարող օղակները

Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական  ջրաներկով ներկված ջրի  1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի  հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է  կախված գունավոր փուչիկների:

Օղակները

Վերցնում ենք փոքր բանկա և մարգանցովկան  լուծում ենք այդ բանկայի մեջ : Լուծույթը պետք է դառնա  մուգ-մանուշակագույն :Վերցնում ենք մեկ այլ ապակե բանկա և  ջուր  լցնում :Այնուհետև վերցնում ենք կաթուցիչ: Դրանով պատրաստված լուծույթի մի քանի կաթիլ  կաթեցնում են մաքուր ջրով լի բանկայի մեջ/ պահում ենք 1-2 սմ ջրից վեր / Կաթուցիչի ծայրը չպետք է տատանվի: Կաթիլը ընկնելով   ջրով լի բնակայի մեջ ,վերածվում է  օղակի ,որը ընկնում է բանկայի հատակը ,աստիճանաբար  չափի մեջ մեծանալով  :

 

 

Оставьте комментарий