Рубрика: Без рубрики, Նախագծեր, Երկարացված օր

«Հյուր» նախագիծ

Նախագծի օրը՝ հոկտեմբերի 2

Ժամը՝ 15:00-16:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի երկարացված օրվա տարատարիք սովորողներ և Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք խումբ

Համագործակցում՝ Հյուսիսային դպրոցի՝ Սուսան Պետրոսյանի հետ

Նախագծի նպատակը՝ սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորում, հնարավորություն նոր ընկերներ ունենալու, խոհանոցային հմտությունների ձևավորում:

Անհրաժեշտ են մրգեր, խոհանոցային պարագաներ:

  • Խոհանոցային գործունեություն բակում՝ մրգային աղցան
  • Հյուրասիրություն

Նախապես պայմանավորված ժամին ՝ 15:00-ից 16:00, Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա խումբը՝ մրգերով, կլինի Հարավային դպրոցում:

  • Բակում՝ պադոն-սեղանների վրա, սովորողները կպատրաստեն մրգային աղցան:
  • Կճաշակեն իրենց պատրաստած աղցանը:
  • Քայլքով կշարժվեն Մայր դպրոց՝ երթուղայինների կայանատեղի:

Արդյունքը՝ կունենանք ուսումնական նյութեր՝ ֆոտոշարով, պատումներ, տեսանյութ: