Рубрика: Նախագծեր

Անկախության տոն, բարձունքի նվաճում. նախագիծ

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է: 

Օրը` սեպտեմբերի 20

Ժամը`9:00-16:00

Վայրը` Բուժական գյուղ, Թեղենյաց վանք

Երթուղին` Հարավային դպրոց-

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ։

Նպատակը

  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

 Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Տեղեկատվության փնտրտուք
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: