Рубрика: 2-1 դասարան, Համագործակցային, Տեսաֆիլմեր, Տոներ-ծեսեր

Տեառնընդառաջի ծեսը Սասունիկում

Հարավային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները փետրվարի 13-ին՝ Համագործակցային ծես-նախագիծի շրջանակներում, եղան Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում՝ իրենց սաների հետ նշելու Տեառնընդառաջի ծեսը: Հանդիպումը հետաքրքիր էր. ծիսական երգ ու պարով, ազգային խաղերով ու ծիսական համեղ սեղանով: Համագործակցությունը կլինի շարունակական, աշխատանքային հանդիպումները՝ ևս: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Զատկի ծեսը կնշենք Հարավային դպրոցում՝ նոր ընկերներով, զատկական երգ ու պարով, ձվախաղերով:

Оставьте комментарий