Рубрика: Հեռավար-առցանց դպրոց, Աշխատակարգ, Բնագիտական փորձեր

Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց մայիսի 25-29-ը

Մասնակիցները — Հարավային դպրոցի երկարացված օրվա խումբ

Տևողությունը — Մայիսի 25-29-ը

Այս շաբաթ էլի աշխատելու ենք Tames հարթակում։ Շարունակում ենք բնագիտական փորձեր անել, դրանք կհրապարակվեն իմ և սովորողների բլոգներում:

Երկուշաբթի 13.00-13.30

  • Փորձ 1-ին  Նկարում ենք կոնֆետներով

Անհրաժեշտ նյութերը- 1 տուփ գունավոր կոնֆետներ/m&m’s/, ափսե և ջուր։

Փորձի նկարագրություն

Գունավոր կոնֆետները շրջանաձև դասավորում ենք ափսեի մեջ, ապա ափսեի կենտրոնում ջուր լցնում։ Ու սպասում ենք թե ի՞նչ կստացվի։

Փորձ 2֊րդ Խորամանկ փուչիկը

Անհրաժեշտ նյութերը-1 փչած փուչիկ, 1 գդալ աղ, 1 գդալ աղացած սև պղպեղ, 1 գդալ աղացած կարմիր պղպեղ, սպիտակ թուղթ, գդալ։

Փորձի նկարագրություն

Աղը, սև ու կարմիր պղպեղները լվնում ենք թղթի վրա ու դրանք լավ խառնում։ Փչած փուչիկը շփում ենք բրդե մակերեսի վրա ու մոտեցնում աղով խառնուրդին։ Հետևում ենք փորձի ընթացքին։ Տեսնենք՝ ինչ կլինի։

 

Ուրբաթ ժամը՝ 13։00-13.30

Փորձ կաթով

Անհրաժեշտ նյութերը- 1 բաժակ կաթ, 1 գդալ ամանի հեղուկ, սննդային ներկեր կամ գուաշներ, 10 հատ բամբակե փայտիկ, խորը ափսե։

Փորձի նկարագրություն

Խորը ափսեի մեջ լցնում ենք կաթը, կաթի վրա տարբեր տեղերում մեկ կաթիլ  գուաշ ենք լցնում։ Եթե  ունեք սննդային ներկ, ներկը փոքր գդալի ծայրով լցնում ենք կաթի վրա՝ տարբեր տեղերում։ Բամբակե փայտիկը թրջում ենք ամանի հեղուկի մեջ ապա փայտիկը թաթախում կաթի մեջ լցրած ներկի կամ գուաշի մեջ։ Տեսնենք՝ ինչ նկար է ստացվելու։

Оставьте комментарий